Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի՝ «մեդիան՝ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին չի վերաբերել, պնդում է նրա ներկայացուցիչը. civilnet

Մայիս 06,2025 23:40

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին ուղղված չի եղել, այլ ընդհանրական գնահատական է եղել։ Այս մասին ապրիլի 6-ին դատարանում հայտարարեց Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը՝ ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքապետի դեմ ներկայացված քաղաքացիական գործով:

Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին։

Դատական նիստի ընթացքում Ավինյանի ներկայացուցիչն ընդգծեց, որ քաղաքապետը «խոսել է ստի ու մանիպուլյացիայի մասին»՝ առանց որևէ կոնկրետ լրատվամիջոց թիրախավորելու. «Դուք պետք է հիմնավորեք, թե որ խոսքի որ պահն է ձեզ վերաբերում»,- ասաց փաստաբանը։

Սիվիլիթասի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը հակադարձեց՝ նշելով, որ արտահայտությունն ուղղված էր հենց ՍիվիլՆեթին. «Ուղիղ եթերում քննարկվում էր ՍիվիլՆեթի հոդվածը։ Արտահայտությունը հնչել է այդ կոնտեքստում։ Բացի այդ, հաղորդավար Ռոբերտ Անանյանն էլ անմիջապես արձագանքել է՝ խնդրելով չթիրախավորել ՍիվիլՆեթի գործընկերներին»։

Ըստ Տոնոյանի՝ Ավինյանը ոչ միայն չի հերքել, որ խոսքը վերաբերում էր ՍիվիլՆեթին, այլ ավելացրել է, որ անհրաժեշտ է թիրախավորել սուտն ու մանիպուլյացիան։

«Այսինքն՝ նույնիսկ հաղորդավարի մոտ այդ համոզմունքն է ձևավորվել, որ արտահայտությունն ուղված էր հենց ՍիվիլՆեթի դեմ։ Հաղորդավարը, որպես չեզոք անձ, այդ պահին նկատել է տվյալ հանգամանքը»,- ամփոփեց փաստաբանը։

Դատավոր Տիգրան Գրիգորյանը լսեց կողմերին, այնուհետև բաշխեց ապացուցման բեռ և նշանակեց հաջորդ նիստի օրը՝ հունիսի 3-ին, ժամը 17:00-ին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031