Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահի պնդումը, թե նման վարկերն արդեն իսկ սառեցվել են, այս պահին չի համապատասխանում իրականությանը. «Հանրային վերահսկողություն» ՀԿ

Մայիս 07,2025 11:08

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն և տուժած քաղաքացիները արձագանքում են ԿԲ նախագահի հայտարարությանը

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն և վարկային զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները արձագանքում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ մայիսի 6-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են խարդախության և կիբեռզեղծարարությունների արդյունքում։

Մենք ողջունում ենք այս հայտարարությունը որպես կարևոր քաղաքական ազդակ։ Սակայն հարկ ենք համարում արձանագրել, որ ԿԲ նախագահի կողմից հնչեցված այն պնդումը, թե նման վարկերը արդեն իսկ սառեցվել են, այս պահին չի համապատասխանում իրականությանը։ Տասնյակ քաղաքացիներ շարունակում են ստանալ պահանջագրեր, բանկային զգուշացումներ և ենթարկվել գանձման գործողությունների՝ չնայած վարկերի վիճարկելի և հանցավոր ծագման փաստին։

Մեր հիմնական պահանջներն են՝
Անվավեր ճանաչել բոլոր անօրինական վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են առանց քաղաքացիների համաձայնության,
Ապահովել քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակված գումարների վերադարձը, անկախ տուժողի կամ բանկի կարգավիճակից։

Մենք վստահ ենք, որ միայն փաստացի, համակարգված և հավասար մոտեցում ցուցաբերելով հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիների իրավունքներն ու բանկային համակարգի նկատմամբ վստահությունը։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն և տուժած քաղաքացիները պատրաստ են շարունակել կառուցողական համագործակցությունը՝ հանուն ֆինանսական արդարության վերականգնման։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031