Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ավտովերանորոգման կետում արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել. Shamshyan.com

Մայիս 07,2025 12:12

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է 15 թաղամասում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ», որտեղից կանչ է ստացվել, որ վիրավոր քաղաքացի կա, սակայն բժիշկները ոչ մի վիրավորի չեն հայտնաբերել:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգու քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում և դրսում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արտաշես Ե.-ն է, որն իր անձական օգտագործման «Tesla» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով բերել է նշված ավտովերանորոգման կետ և արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել, իսկ տեղեկությունները, թե իբրև «Գարաժ Մոլ»-ի նշված ավտովերանորոգման կետում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հերքվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները այդ ամենը հերքող փաստաթղթեր են ձեռք բերել, այդ թվում՝ ավտովերանորոգման կետում ու դրսում տեղադրված տեսախցիկների նկարածը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031