Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային բուրժուազիա»՝ «Առավոտի» նոր նախագիծը

Մայիս 07,2025 12:41

«Առավոտը» «Շտիգեն» ընկերությունների խմբի հետ համատեղ նախաձեռնում է նոր հաղորդաշար՝ «Ազգային բուրժուազիա»: Անվանումը հավակնոտ է՝ դրա երկու բաղադրիչներն էլ բազմաթիվ հարցեր են առաջացնում: «Ազգայինը» բազմանշանակ է՝ «կեղծը» եւ «իրականը» հաճախ հայտնվում են սուր բանավեճերի առանցքում: «Բուրժուազիան» նույնպես միանշանակ չի ընկալվում ու կարող է մեկնաբանվել նաեւ բացասական իմաստով:

Սակայն այդ երկու հասկացությունների համադրությունը ներուժ ունի՝ դուրս բերելու խոսակցությունը փոխադարձ մեղադրանքների եւ զուտ քաղաքական պայքարի դաշտից եւ կառուցողականություն ներմուծել հասարակական բանավեճի մեջ:

Գործարար համայնքի այն ներկայացուցիչները, որոնց նպատակը միայն գումարներ աշխատելը չէ, ի վիճակի են ձեւավորել համակարգային ճգնաժամից դուրս գալու ազգային օրակարգը: «Առավոտի» տաղավարում կհայտնվեն նաեւ այն հանրային գործիչները, մտավորականները, որոնց այդ օրակարգի շրջանակներում իսկապես հուզում է մեր պետության եւ հայության ճակատագիրը:

Կորպորատիվ ազգային պատասխանատվությունը ոչ միայն բիզնեսի որոշակի ներգրավվածությունն է հասարակական խնդիրների մեջ: Դա նաեւ լայն շրջանակներ ընդգրկող երկխոսություն է, որի նպատակն է նոր մթնոլորտի եւ իրապես պատասխանատու մարդկանց շերտի ձեւավորումը:

 

Հաղորդաշարը վարելու է Արամ Աբրահամյանը:

 

Առաջին հաղորդումը՝ շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031