Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը

Մայիս 07,2025 13:12

Մայիսի 6-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մերօրյա փոխկապակցված համաշխարհային տնտեսության պայմաններում ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը՝ զարգացող և քիչ զարգացած երկրների համար ինստիտուցիոնալ կարողությունների խթանման, ներդրումային հոսքերի և կայուն տնտեսության ապահովման, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների կյանքի կոչման համատեքստում:

Անդրադառնալով Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կենտրոնը կամ դրա տարածաշրջանային գրասենյակը հյուրընկալելու առնչությամբ՝ աջակցելով ներդրումային վեճերի կարգավորմանն ուղղված արդար, ներառական և թափանցիկ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությանը:

Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպումն անցկացվում է Երևանում ս.թ. մայիսի 6-ից 8-ը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի համատեղ ջանքերով: Քննարկումներին մասնակցում են հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը, քարտուղարության ներկայացուցիչները, ավելի քան 25 անդամ-պետությունների պատվիրակներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031