Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 07,2025 13:42

Երևանում՝

Մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11- ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, 9-11-ին ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.7°C (1987թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 0.3°C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 15.7°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել