Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունն» է իրավիճակը թելադրում ՔՊ-ին, որ մենք եւ քաղաքում ենք ձեզ պետք, եւ հանրապետությունում․ Մանուկ Սուքիասյան

Մայիս 07,2025 15:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամեն օր, երբ արթնանում ենք, նեգատիվի ու դեպրեսիայի արտահոսք ենք զգում, ու դրա գլխավոր մասը կենտրոնացած է Երեւանի վրա, կատարվող իրադարձությունները Երեւանում են, քանի որ մարզերն ավելի քիչ են լուսաբանվում։ Վերջերս պարզվեց, որ 2023-ին շահագործման հանձնված Մարտունու բժշկական կենտրոնում, որի շահագործման հանձնելուն անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, 42 մլն դրամի վերանորոգում կա։ Երկիրը քանդելն այդպես է լինում։

Կամ այսօր պարզվում է, որ Արմավիրում միանգամից 8 ոստիկանի հեռացրել են աշխատանքից, քրեական հետապնդման են ենթարկել, որովհետեւ հանցագործություն են փորձել կեղծել, փորձել են պարտակել․․․ Անիշխանությունը սա է, երբ մարդիկ վախ չունեն, որ կենտրոնական իշխանությունն իրենց օձիքը կհավաքի ու կարգի կհրավիրի»,- «Հայելի» ակումբում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Ինչ վերաբերվում է վերջին իրադարձություններին՝ Նոր Նորքի թաղապետի կողմից բլոգեր Արթուր Չախոյանի ծեծին առնչվող, նա ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունը հատուկ է ակտիվացել, որպեսզի ցույց տա, որ ՔՊ-ի քաղաքական ընդդիմախոսի արձակած գնդակն իր վրա է վերցնում, ավելի սուր է եւ անկաշկանդ։

«Այդ ամենի արդյունքում էլ դրանց մոտ քվոտավորումները բարձրանում են, տեղի է ունենում նման ցինիկ դրսեւորում, երբ քաղաքացուն ուղիղ եթերում ծեծում են, բայց խորհրդավոր լռություն է տիրում։ Հաշված րոպեներ էին պետք , որ իշխանությունն արձագանքեր, բայց անցնում են օրեր, եւ այդ ընթացքում սկսում է «Հանրապետություն» կուսակցությունը նախահարձակ կլինել ՝ կուսակցության առաջնորդը, մյուս թաղապետը, թե մենք էլ դուրս կգանք, եթե հանկարծ ծեծող թաղապետին հանեք։

Ստացվում է՝ այլեւս «Հանրապետությունն» է իրավիճակը թելադրում ՔՊ-ին, որ մենք եւ քաղաքում ենք ձեզ պետք, եւ հանրապետությունում, որովհետեւ ընտրություններ են գալիս,իսկ դուք միայնակ չեք կարող 50 պլյուս 1 հավաքել։ Տողատակերով կարդացվում է, թե իրենք ինչ են ակնարկում։ Այդ պարագայում ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը դառնում են քաղաքականապես առոչինչ»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031