Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

Մայիս 07,2025 15:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի և Բուխարեստի Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլը Երևանում մեկնարկել է մայիսի 5-ին՝ «Ներքին փոթորիկ» եռալեզու ներկայացմամբ։ Ներկայացման կոնցեպտը Ստեֆանա Սամֆիրայինն է, իսկ հայկական էտյուդների բեմադրիչն Իննա Հախնազարյանն է։ Փոխանակման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել 2024-ի աշնանը՝ Բուխարեստում։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» խորագրով նախագիծը ուսանողներին թույլ է տալիս բացահայտել նոր մշակույթներ, զարգացնել իրենց կատարողական հմտությունները և ամրապնդել կապերը Հայաստանի և Ռումինիայի միջև։

Նախագծի շրջանակում երկու բուհերի ուսանողները մասնակցում են «Աշխատանք տեսախցիկի հետ» աշխատարանին, ինչը թույլ կտա երիտասարդներին զարգացնել իրենց անձնական վիդեոպորտֆոլիոները մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն և ռումիներեն։ Ուսանողների հետ աշխատում են դերասանուհի Մարիամ Մանոն, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ու օպերատոր Արթուր Ղարայանը։

Այս նախագիծը նաև ուսանողներին եզակի հնարավորություն է տալիս կատարելագործվել տեսողական արվեստի մեջ՝ միաժամանակ ամրապնդելով լեզվական հմտությունները։ Նախագիծը նպատակ ունի ստեղծել երկարատև բարեկամություն և խթանել ապագա համագործակցություններ երկու երկրների երիտասարդների միջև, հատկապես ֆրանսերենի միջոցով, որն այս նախագծում ծառայում է որպես կամուրջ տարբեր արվեստի ճյուղերի միջև։

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031