Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին, որոնք չեն հասցրել ապահովագրել այգիները, վնասի գնահատումից հետո կփորձենք աջակցել. Պապոյան

Մայիս 07,2025 17:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրով նախատեսվել է 70-80 տոկոս ապահովագրավճարի սուբսիդավորում մեր քաղաքացիների համար։ Մենք արդեն ունենք բազմաթիվ շահառուներ, որոնք դիմել են այս ծրագրին և կարող են ստանալ մինչև 80 տոկոս սուբսիդավորում։

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն հասցրել ապահովագրել իրենց այգիները, ապա նշեմ, որ կիրականացվի վնասի գնահատում, որից հետո կփորձենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել»,- այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։


ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031