Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2025 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների»,- խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած կառավարությունն իր գործով է զբաղված։

«Ինչ որ պետք է, որ նկատի ՀՀ քաղաքացին՝ ՀՀ քաղաքացին կնկատի։ Իսկ ես իմ անելիքը տեսնում եմ ՀՀ քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ եւ չմիջնորդավորված ունենալը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ և ինքը, եւ իր մյուս գործընկերներն ակտիվ շփումներ են ունենում քաղաքացիների հետ եւ ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե քաղաքացին պաշտոնյա է տեսնում, դա ուղիղ ապացույցն է նրա, որ կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր Նիկոլ Փաշինյանին հարց տվել՝ ասելով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում տեւական ժամանակ եւ դա սրվում է, քանի որ տարին նախընտրական է։

Էներգիան սխալ ուղղությամբ եւ սխալ տեղ ուղղորդելու փորձ է դիտարկում Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմները եւ կարծում է, որ ասելիք ժողովրդին պետք է ասվի․ «16 միլիոնի ծրագրով 2000 տուն է կառուցվում սահմանամերձ գյուղերում․ ինչ հիբրիդային պատերազմ էլ լինի, չի կարող այդ տները, դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները վերացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031