Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումները

Մայիս 07,2025 17:36

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները:

Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել են «Էլեկտրական էներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին» օրենքների նախագծերը, որոնք ոլորտային գերատեսչությունների հետ խորհրդակցությունների եւ կարծիքների հավաքագրման փուլում են: Նախատեսվում է օրենքների նախագծերը պաշտոնապես շրջանառել մինչեւ տարեվերջ:

Անդրադարձ է եղել տրանսպորտի բլոկում իրականացված եւ իրականացվող քայլերին, որոնք վերաբերել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը, ընդհանուր օգտագործման ճանապարհների պահպանմանը եւ անվտանգության բարձրացմանը, վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգմանը, վտանգավոր բեռների փոխադրումն իրականացնող վարորդներին ու կազմակերպություններին ներկայացվող պահանջներին ու մյուս դիրեկտիվների համապատասխանեցման գործընթացներին:

Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է ԵՄ անդամ երկրների հետ ըստ ոլորտների ուղիղ համագործակցության արդյունավետ ձեւաչափեր գտնելու կարեւորությունը, ինչպես նաեւ կիրարկման գործընթացում ծագած խնդիրները հասցեական, արդյունավետ եւ ժամանակին համակարգելու անհրաժեշտությունը: Քննարկման մասնակիցները կարեւորել են ԵՄ փորձագիտական ու տեխնիկական աջակցության արդյունավետ օգտագործումը, աջակցության մեխանիզմների լավարկման հնարավորությունները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031