Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեր ընգի տեղդ, ներվերս չուտես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մայիս 07,2025 19:44

«Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել, բա ձեր մասի՞ն ինչ են գրում։ Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ի՞նչ գործ ունեք դուք այս դահլիճում նստած»,- խորհրդարանում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավիճակը լարվեց, Նիկոլ Փաշինյանը մատ թափ տալով ընդդիմադիրների վրա՝ ասաց․ «Մամուլի հրապարակումներով, որ առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Այնուհետև դիմելով դահլիճից հակադարձող ընդդիմադիր պատգամավորներից մեկին, որն ասում էր՝ առաջինը քեզ պիտի տանեն ԱԱԾ-ի պադվալ, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլին բան անես։ Ինչ է գրում ձեր մասին մամուլը, որ օտարերկրյա գործակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք։ Ուրեմն նստեք տեղներդ, ներվերս չուտեք»։ Դահլիճից միջամտող ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին դիմելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վեր ընգի տեղդ, ներվերս չուտես»։

 

Ընդդիմության ներկայացուցիչները և ՔՊ-ականներն իրար վրա գոռում էին ԱԺ նիստերի դահլիճում։ Այնուհետև միջամտեց Ալեն Սիմոնյանը․ «Մամուլի հրապարակումների մասին բան ասեցին, դուք սկսեցիք ջղաձգվել․․․Տիկին Վարդանյան, դու կգնաս, քո ղեկավարի հետ կխոսես։ ՀՀ վարչապետի հետ դու-ով չխոսաս։ Նստի տեղդ։ Չափերիդ մեջ մնա, դու-ով չխոսաս, դուրս կշպրտեմ քեզ այս դահլիճից։ Ասում եմ դուրս կշպրտեմ էս դահլիճից․․․ Ես մինչև իշխանությունն ունենալն էլ եմ քո հետ տենց խոսացել, ու քո շեֆերի հետ եմ տենց խոսացել»։

Այնուհետև նիստն ընդմիջվեց։ Ընդմիջումից հետո ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031