Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին առաջարկ անելուց առաջ նախ պետք է լիներ քննարկում վարչապետի թեկնածուի անվան հստակեցման շուրջ». 168 ժամ»

Մայիս 08,2025 09:00

«Մեր հասարակությունն անձնակենտրոն հասարակություն է, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին առաջարկ անելուց առաջ նախ պետք է լիներ քննարկում վարչապետի թեկնածուի անվան հստակեցման շուրջ,- նման տեսակետ հայտնեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով,- Պետք է քաղաքական ուժերի և հանրային գործիչների հետ լինեն քաղաքական խորհրդակցություններ. միայն կոնսենսուսի պայմաններում հասկանալի կդառնա իմպիչմենտի գործընթացի հետագա ընթացքը։ Կարծում եմ՝ իմպիչմենտի գործընթացը չնախաձեռնելու պատճառը վարչապետի թեկնածուի հարցն է։

Հիշենք, որ փողոցային պայքարներ եղել են, բայց չի եղել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դա է նաև պատճառը, որ հիմա իմպիչմենտի գործընթացը պետք է բաժանել փուլերի՝ սկսել խորհրդակցություններ, հասնել կոնսենսուսի, հստակեցնել թեկնածուի անունը, ունենալ հանրային ճնշում և սկսել գործընթաց։ Կարծում եմ՝ վարչապետի թեկնածուների անուններն այնքան շատ են, որ մեկի շուրջ համաձայնության գալ չի ստացվում։ Այս պարագայում կարելի է համաձայնության գալ տեխնիկական թեկնածուի շուրջ, որը կհամաձայնի լինել անցումային Կառավարության ղեկավար։ Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, ինչպես ասում են, երբ աստղերը շարժվեն նույն գծի վրա»։

Նրա դիտարկմամբ՝ եթե իմպիչմենտի գործընթաց երկրում տեղի չի ունենում, ապա մնում է ճիշտ դասավորվածությամբ ընտրությունների պատրաստվելու տարբերակը, որը, այո՛, կարող է ընդդիմության համար լինել հաջողություններ արձանագրելու տարբերակ, բայց կարող է նաև հաղթանակ չապահովել։

«Այո՛, կարող են ընդդիմադիրները պատրաստվել նաև ընտրությունների, լուռ պայմանավորվել, որ կարմիր գծեր չեն անցնում, մեկը մեկից ձայն չի տանում։ Կա հավանականություն՝ այդ տարբերակով հասնել հաջողության, ընտրական պրոցեսներով հավաքել ձայներ, բայց դա հաջողություն կարող է չլինել. ես դա ասում եմ՝ աչքերիս առաջ ունենալով իմ օրինակը։ Կարծում եմ՝ ընդդիմադիրներից ոմանք՝ լուռ, ոմանք՝ ոչ, պատրաստվում են 2026-ի ընտրություններին. ես այդ տարբերակով լավ բան չեմ կանխատեսում»,- ասաց Ասլանյանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031