Լրահոս
Օրվա լրահոսը

Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր. հայտարարություն

Մայիս 08,2025 12:12

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունը վարչապետի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ

2025թ. մայիսի 7-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։

Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ և այն որակում որպես հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգավոր դրսևորում։

Նմանատիպ հայտարարությունները.
1) Ոտնահարում են Սահմանադրությամբ երաշխավորված իշխանությունների տարանջատման և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։

2) Հակասում են առողջ բանականությամբ, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պառլամենտարիզմի, խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետության չեզոքության հիմնարար սկզբունքներին։

3) Ցուցադրում են պատրաստակամություն՝ պետական անվտանգության մարմիններն օգտագործելու որպես քաղաքական ճնշման գործիք։

Պնդում ենք է, որ «ԱԱԾ պադվալ» եզրույթն ինքնին ունի բռնության, խոշտանգման ու հաշվեհարդարի ենթատեքստ, և երկրի ղեկավարի կողմից այդ եզրույթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք հայտարարում ենք, որ.

1) Պատգամավորների, մյուս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց այսուհետ կարող է և պետք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պադվալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։

2) Նիկոլ Փաշինյանի նման բառամթերքը, անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրավական պարտավորությունների հետ։

3) Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031