Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորուքը սատկել է, մորուքին սպանել են»․ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասի նախաքննությունից

Մայիս 08,2025 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

Նա մեջբերել էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ վերջերս տված մի հարցազրույցից, որում Սամվել Բաբայանն ասում է, որ Ժիրայր Սեֆիլյանն այդ օրը զանգահարել է իրեն եւ ասել է՝ «Մորուքը սատկել է, մորուքին սպանել են (նկատի ունի Վազգեն Սարգսյանին-Ն․ Գ․)», Սամվել Բաբայանն էլ հայհոյել է եւ այդ ձայնագրությունները մինչեւ հիմա ԱԱԾ-ում կան։

Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասի նախաքննությունից, որի մասին գլխավոր դատախազն իր զեկույցում չխոսեց։ Ասաց՝ գիտի, որ նախաքննական մարմինն այդ ժամանակ չի կարողացել Սեֆիլյանին գտնի եւ հարցաքննի։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Աննա Վարդապետյանն ասաց, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։ Զեկույցում էլ՝ նույն տրամաբանությամբ, ոչ այդ, ոչ «Մարտի 1»-ի գործի մասին անդրադարձ չկա։

«Մենք, ելնելով նախաքննության շահից, կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ, ու անձինք ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ գաղտնի նշագրումով պատրաստ է հարցի վերաբերյալ տեղեկություն տրամադրել պատգամավորին։

Անդրանիկ Քոչարյանը հիշեց նաեւ այդ գործով առանցքային վկա Ալիկ Հարությունյանին, որն, ըստ պատգամավորի՝ այժմ Փարիզում է բնակվում եւ հետաքրքրվեց․ «Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի մասին է, Դուք որեւէ բան իրականացրե՞լ եք, որ այդ կարեւոր վկան Փարիզից վերադառնա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031