Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Գործի նյութերին դեռ նոր եմ ծանոթանում». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրեն պատկանող ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին

Մայիս 08,2025 13:31

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է կատարել Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին, նրա որդուն՝ Հովհաննես Պողոսյանին եւ եւս մեկ անձի՝ Նունե Պողոսյանին պատկանող գույքի առնչությամբ, եւ հրապարակային ծանուցել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կազմվել է ամփոփագիր եւ հրավիրում է վերոնշյալ վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր:

Այսօր Հունան Պողոսյանը միայնակ, առանց փաստաբանի ներկայացել էր ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Կարճ ժամանակ անց դուրս գալով՝ Հունան Պողոսյանը հրաժարվեց գործի վերաբերյալ Aravot.am-ին որեւէ տեղեկություն փոխանցել՝ ասելով. «Դեհ, մարդիկ աշխատանք են կատարել: Գործի նյութերին դեռ ծանոթ չեմ, նոր եմ ծանոթանում: Այնպես որ ասելիք այս պահին չկա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031