Ermenihaber. Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետ Մուրատ Օզթուրքն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ադնան Ալթայ Ալթըյորսին, Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Ռոմանաձեին, «MÜSİAD» կազմակերպության Բաթումիի մասնաճյուղի նախագահ Համզա Քյոսեիին և պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրի ոլորտում համագործակցության ներուժը, սոցիալական և մշակութային հարաբերությունները։
Ռիզերի նահանգի փոխնահանգապետը նշել է, որ աշխատանքներ են տարվում տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ և այս այցը էականորեն կնպաստի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։