Այս տարի ապրիլի 24-ը հիշատակի օր էր ոչ միայն հայերի, այլև հրեաների համար. առաջին անգամ Հոլոքոստի հիշատակի օրը, որը շարժական է, համընկավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ: Այս համընկնումը հնարավորություն էր արժևորելու պատմությունը՝ տառապանքը, վերապրումը և արդարության ու ճանաչման համար տարվող երկարատև պայքարը։
Մայիսի 7-ին ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ և Հոլոքոստի 80-րդ տարելիցին։
Օրվա բանախոսներն էին Հարություն Մարությանը, որը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընթացքում Վանի ինքնապաշտպանությունը, և Սուրեն Մանուկյանը, որը խոսեց Հոլոքոստի ընթացքում հրեաների զինված դիմադրության՝ 1943 թ. Վարշավայի գետտոյի ապստամբության մասին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ