Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարողա՞ մենք էնքան հիմար ենք, որ «Մանկան» խանութի ամեն «Վինի Թուխի» խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխատենք»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 08,2025 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ասել, որ էս ինչ նախարարի ընկերոջ հարևանը, և այդ ձևով փորձել կոռուպցիայի շղարշ ստեղծել, չգիտեմ՝ ինչքանով է լուրջ»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչող մեղադրանքներին։

Այնուհետև թիրախավորելով լրատվամիջոցներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե թափանցիկությունից ենք խոսում, եկեք նաև լրատվամիջոցների թափանցիկությունից խոսենք, հասկանանք՝ ո՞նց են ապահովում իրենց բյուջեն, քննարկենք այն հարցը, որ ինչ-որ մի թերթի սեփականատեր գնում է, օրինակ, բանկի տիրոջ մոտ և շանտաժ անում ու ասում՝ եթե ինձ մոտ գովազդ չդնես, քո մասին վատ բաներ կգրեմ․ «Տիկին դատախազ, շանտաժի դեպքերը պիտի բացահայտվեն, ինչի՞ չեն բացահայտվում»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթում ներկայացված խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գալ, ստեղ ասել, որ էսինչ բանն ենք առել․ այո, առել ենք այն, ինչ դուք տեսնում եք և ինչի կարիքն ունենք և ինչի հաշվետվությունը յուրաքանչյուր ԶԼՄ կարող է գրավոր գրել ու ստանալ պատասխանները։ Տիկին դատախազ կամ որևէ իրավապահ մարմին, ձեզ թվում է՝ մենք ենթադրենք ինչ-որ բաներ չգիտե՞նք։ Մենք էնքան հիմար չենք, որ պիտի բացեիբաց ինչ-որ բաներ անենք, «Մանկանի» ամեն մի «Վինի Պուհի» խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխատե՞նք։ Բաժանել ենք մեր էրեխեքին։ Ձեր նշած «Մանկան»-ի գնումը կամ Ղարաբաղից կամ Սյունիքից եկած էրեխեքին ենք նվերներ տվել․․․Լավ եմ արել, լավ եմ արել, դատախազությունը թող զբաղվի, տեսնի՝ ես իմ ընկերոջ հարևանի օրորոցային երեխային կարո՞ղ է «Մանկանից» փափուկ խաղալիք եմ նվիրել, այ քեզ բան․․․Գալ, ստեղ դա ներկայացնել կոռուպցիա՞․ էլի նվիրելու եմ երեխաներին, մեծերին պսակներ եմ առել և այլն»։

Դիմելով Աննա Վարդապետյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այո, տիկին դատախազ, զբաղվեք յուրաքանչյուր գործով։ Իմ յուրաքանչյուր գնում, իմ յուրաքանչյուր նվիրատվություն նայեք․․․Տիկին Թովմասյանն ասում է՝ ես կարոտում եմ էն ժամանակվա կոռուպցիան, գիտե՞ք՝ ինչու, չգիտեմ՝ տիկին Թովմասյանի հետ տենց բան կար, թե՝ ոչ, բայց այն ժամանակ Միշիկը փող էր տալիս»։

Դահլիճից ընդդիմադիր պատգամավորներն ասացին՝ քեզ էր տալիս, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ի՞նչ, կյանքում Միշիկն ինձ փող չի տվել»։

Ալեն Սիմոնյանը կրկին թիրախավորեց ԶԼՄ-ների ղեկավարներին ու ասաց․ «Հիմա շատ լրատվամիջոցների ղեկավարներ մտածում են՝ իմ մասին վատ բան գրեն, ես գիշերը չեմ քնելու, կամ էլ վարչապետը կանչելու է, վրաս ջղայնանա։ Գիտենք՝ պիտի խառնվեմ իրա՞ր, ասեմ՝ հանկարծ բան չգրեք։ Ինչքան ուզում եք, էնքան գրեք։ Մարդ ես՝ կարող է ինչ-որ մեկն իմ վրա ջղայնանա, դրանով դուք ինձ ավելի եք ուժեղացնում»։

Ամփոփելով Ալեն Սիմոնյանը նշեց․ «Տիկին դատախազ, խնդրում եմ բոլոր նշված դեպքերը ստուգել և զբաղվել աշխարհում 34-րդ հորիզոնականում գտնվող ՀՀ-ի ազատ լրատվամիջոցների աղբյուրների բացահայտմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031