«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։
Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։
Այս թվերը հատկապես հակասում են այն հայտարարություններին, ըստ որոնց՝ «գնաճ չկա», կամ «այն բնական է»։ Երբ շաքարավազը թանկանում է ամսական կտրվածքով, իսկ սուրճն ու շոկոլադը դառնում են շքեղություն, քաղաքացին այլևս վիճակագրական աղյուսակների կարիք չունի․ դա զգում է ամեն օր։
Կարդացեք նաև
Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։
Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։