ԱԺ-ի «ընկերական գնումների» զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը փորձեց ստերով պաշտպանվել՝ այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը՝ թզբեհը, ում համար է գնել:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ, ի թիվս այլ խայտառակ փաստերի, բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության և հիմնավորվածության հարցը պետք է լուծվի:
Մասնավորապես, Թովմասյանը հայտարարեց, որ 2023-2025 թվականներին Ազգային ժողովին ծառայություններ է մատուցել «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ն, որի տնօրենը՝ Արսեն Մելիքսեթյանը, Ալեն Սիմոնյանի ընկերն է:
Ըստ պատգամավորի` 2025թ. ԱԺ-ն գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ից։
Կարդացեք նաև
• 2024թ. հուլիսին 20 հուշամեդալ՝ ընդհանուր 950,000 դրամ արժողությամբ:
. 2023թ. կատարվել է առավել ուշագրավ գնում՝ ԱԺ-ն ձեռք է բերել ոսկե համրիչ՝ թզբեհ, 2 մլն 200 հազար դրամով:
«Ո՞ւմ համար է գնվել ոսկե թզբեհը, ո՞վ է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչո՞ւ չկա հաշվետվություն… սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները», – հայտարարեց Թովմասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։