«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:
-Ձեր տպավորությամբ՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարը նման վարքագիծ դրսեւորում:
– Չեք հավատա, բայց հատկապես երեկվանից ես իմ տեղը չեմ գտնում: Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ եմ ես, որ թույլ եմ տվել եւ այսօր էլ թույլ եմ տալիս, որ նման մարդիկ ուղղակիորեն իմ երկիրը ղեկավարեն: Այն երկիրը, որի համար իմ ամբողջ կյանքն եմ ներդրել: Երեկվանից ինձ տալիս եմ այն հարցը, թե ինչ արեցի ես, ինչպե՞ս կարող էի այս ամենի մասնակիցը լինել, չգիտեմ՝ այդ մեղքը կարո՞ղ եմ ինքս ինձ ներել, որ թույլ եմ տվել: Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց կարող ենք մեզ թույլ տալ, որ տեղի ունենան նման դեպքեր, եւ դեռ մի բան էլ դա մարսենք: Մենք շարունակում ենք խոսել, ինչ-որ մտքեր ասել, բայց աբսուրդ է: Մեր պետության պատկերը դարձել է սնանկ, անարժանապատիվ: Աշխարհին ներկայանում ենք այս ձեւով, այս կերպարով: Ազգային ժողովի նախագահն արդեն կարող է իրեն թույլ տալ՝ ընդդիմադիր պատգամավորին ասելու՝ «դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»: ԱԺ նիստերի դահլիճն Ալեն Սիմոնյանի հոր տո՞ւնն է: Անտեր շներ, ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս, դուք ո՞վ եք, որ ընտրված ֆրակցիայի պատգամավորին դուրս շպրտեք Ազգային ժողովից: Եթե իրենք՝ ՔՊ-ականները, սարքովի են ընտրվել, ընդդիմությունը ձայն է հավաքել: Եվ ամենավատն այն է, որ ասում են ու մարսում: Փաշինյանն էլ ընդդիմությանն ասում է՝ դուք ի՞նչ գործ ունեք ընդհանրապես այստեղ: Բայց չէ՞ որ նրանք ժողովրդի մի զգալի մասի քվեն են ստացել: Հասնում է մեր ընդդիմությանը, անկեղծ՝ հասնում է, արժանի են, այդ նույն ընդդիմությունն է դրան մինչ օրս այդտեղ պահում, այդ նույն ընդդիմությունն է, որ դեմ է իմպիչմենտին, ընդամենը մի քանի ժամ առաջ ասում էին, որ իմպիչմենտի հիմքեր չեն տեսնում, հասնում է իրենց, արժանի են այդ ամենին, ուղղակի ողջ խնդիրն այն է, որ ամենացավոտ ապտակը ստանում են այն քաղաքացիները, ովքեր հանդուրժում են այդ ամենը, հանդուրժում են, որ դրանք դեռ մնան Ազգային ժողովում ու բարձր պաշտոններ զբաղեցնեն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: