Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

Մայիս 09,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Միացյալ Նահանգների Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի ուշ երեկոյան վճիռ է հրապարակել ի նպաստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ջանքերի՝ ապահովելու Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը, որը լրատվամիջոցին խիստ անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին գործունեությունը շարունակելու համար: Դրանով իսկ Վերաքննիչը կասեցրել է նույն դատարանի՝ երեք դատավորների կազմով ժամեր առաջ կայացրած վճիռը:

Նոր վճռով, որ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանը կայացրել է լրիվ՝ 11 դատավորների կազմով, «վարչական կասեցում» է սահմանվել երեք դատավորների կազմով կայացրած որոշման նկատմամբ, որով ժամանակավորապես կասեցվել էր ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) դեմ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցի շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Ապրիլի 29-ին Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթը կարգադրել էր ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությանը՝ հատկացնել Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:

Վերաքննիչի նոր որոշումը, որը կայացվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հրատապ միջնորդությամբ, ձայների 7-4 հարաբերակցությամբ, նշանակում է, որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը պետք է կատարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին վճարելու՝ դատավոր Լամբերթի կարգադրությունը: Դեմ քվեարկած 4 դատավորները նշանակված են հանրապետականների կողմից:

Թեև սա Վերաքննիչի վերջնական վճիռ չէ, ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը, այդուհանդերձ, կարող է վիճարկել այն Գերագույն դատարանում, որը կարող է քննել գործը կամ մերժել դրա վարույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031