Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից. Արտակ Զաքարյան

Մայիս 09,2025 11:48

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն այսօր գրել է. «…ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։

Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը:

Փաստն այն է, որ մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով:

Գործող կառավարիչները հինգ տարում Արցախի և Հայաստանի դեմ չորս պատերազմի ու ռազմական ագրեսիայի դուռ են բացել՝ հանձնելով Արցախն ու օկուպացիայի տակ թողնելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Հիմա հետաքրքիր է, ո՞ւմ են այդպես «խրոխտ ակնարկում»: Սեփական դավադիր գործողությունների հետևանքնե՞րն են գիտակցել, թե՞, թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքների հավանականությունն է վախեցրել:

Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից: Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը:

Շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության 80-ամյակը:

Այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք ուներ միմյանց շնորհավորելու Եռատոնի առթիվ, սակայն՝ կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031