Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի տված խիզախորեն պայքարել է ֆաշիստական զավթիչների դեմ:
Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից չորս արժանացել է մարշալի, մեկը՝ նավատորմի ծովակալի կոչման, իսկ նրանցից ավելի քան 100-ը դարձել են Խորհրդային Միության Հերոսներ: Բարձր է եղել այն գինը, որը հայ ժողովուրդը վճարել է Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից։
Կարդացեք նաև
Ցավոք, 80 տարի անց մենք տեսնում ենք նացիստական գաղափարախոսության թունավոր հատիկների ծիլեր: Այսօր մենք ստիպված ենք բախվել պատմությունը վերաշարադրելու, մեր Մեծ hաղթանակը արատավորելու փորձերին։
Մեր հերոսական պապերն ու նախապապերը մեզ համար հաղթանակ են նվաճել։ Հիմա այն պաշտպանելու ժամանակն է:
Մեր սրբազան պարտքն է՝ թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրում, պահպանել և փոխանցել Մեծ hաղթանակի մասին հիշատակը գալիք սերունդներին: