Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Արցախյան պատերազմները, այնպես էլ Մեծ Հայրենականը հայ ժողովուրդը մղել է նորից չցեղասպանվելու համար։ Այս դասը մենք լավ պիտի սերտենք. Հայաքվե

Մայիս 09,2025 12:34

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ։

80 տարի առաջ այս օրն ամրագրվեց նացիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակը, հաղթանակ, որը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի մեծագույն ճիգի շնորհիվ՝ հարյուր հազարավոր հայորդիների կյանքի գնով։

33 տարի առաջ այս օրը նշանավորվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ ժողովրդի կերտած փայլուն հաղթանակներից մեկով՝ Շուշիի ազատագրմամբ։ 32 տարի առաջ էլ հիմնադրվեց հայրենապաշտպան նշանավոր կառույցը՝ Երկրապահ կամավորականների միությունը։

Ինչպես Արցախյան պատերազմները, այնպես էլ Մեծ Հայրենականը հայ ժողովուրդը մղել է նորից չցեղասպանվելու համար։ Այս դասը մենք լավ պիտի սերտենք՝ տեսնելով ընդլայնված Եռաբլուրը, հայաթափված Արցախը և ալիևյան վարչակարգի ցեղասպան ձեռնարկումների շարունակությունը։
Այսօր մենք առավել քան հաստատակամ ենք մեր պապերի, հայրերի ու եղբայրների արյան գինն արժևորելու, կենսունակ պետություն կերտելու և արցախցի մեր հայրենակիցների անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու հարցերում։ Բռնազավթված Արցախում այսօր Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին ու զոհերին նվիրված հուշարձանները ոչնչացնող Բաքվի բռնապետական վարչակարգին հայ ժողովրդի ազգային իշխանությունները խիստ պատասխանատվության են ենթարկելու։

Մենք շարունակելու ենք մատաղ սերնդին Հունան Ավետիսյանի, Նելսոն Ստեփանյանի, Թաթուլ Կրպեյանի և մեր բազմաթիվ այլ հերոսների կերպարներով դաստիարակելը։
Հայ ժողովրդին իր պատմական հիշողությունից ու ազգային ինքնությունից անհնար է զրկել։ Հայ ժողովրդի հաղթանակները ոչ ոք չի կարող խլել։ Փա՛ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031