Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրը կրկնակի հաղթանակի օր է․ հայ զինվորի՝ Շուշի մտնելու եւ Շուշին վերցնելու օրն է»․ Տիրան Լոքմագյոզյան

Մայիս 09,2025 12:46

«Եթե ստորաքարշ վիճակով ենք խաղաղություն ստանալու, ավելի լավ է՝ չլինի այդ խաղաղությունը, որովհետեւ մենք պատերազմ էլ ենք տեսել, հաղթանակ էլ ենք տեսել։ Եվ այսօր այդ հաղթանակի օրն է, եւ ոչ միայն մեկ անգամվա հաղթանակ, այլ կրկնակի հաղթանակի օրն է այսօր։ Չմոռանանք, որ հայ զինվորն է մտել Բեռլին, «Սասունցի Դավիթ» շարասյունով մտել են Բեռլին։ Եվ այսօր նորից հաղթանակի օր է, այս անգամ հայ զինվորի՝ Շուշի մտնելու եւ Շուշին վերցնելու։ Մեր կառավարությունն այսօր այդ ամեն ինչը նսեմացնում է»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Նա նշեց, որ 300 հազար նահատակված հայ զինվորների սխրագործություններն այսօր վերացվում են Հայաստանի իշխանության կողմից, ինչպես վերացվեց այն ամենը, ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ։ Մեր հերոսություններն ու զոհողությունները զրոյացվեցին ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից։ «Սակայն մենք՝ որպես հայ ժողովուրդ, պետք չէ, որ հետեւենք այս իշխանությունների աշխատաոճին։ Եվ մենք պետք է ամեն գնով ցույց տանք, որ արժեւորում ենք մեր նահատակների արյունը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031