Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև՝ ապագայի հավատի հենասյուն»

Մայիս 09,2025 13:20

Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։

Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։

Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Բայց հենց այս օրը մեզ հիշեցնում է՝ հաղթանակները հնարավոր են, երբ կա միասնականություն, հավատ և գործողություն։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության, անվտանգության և Արցախի հայության հավաքական ու պատմական իրավունքների վերականգնման ու հարգման։ Մենք խորապես համոզված ենք՝ ամեն բան դեռ ավարտված չէ։ Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն՝ հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա։
Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև՝ ապագայի հավատի հենասյուն։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031