«Քաղաքական դիակների մասին կամ լավ, կամ ոչինչ: Եկեք այդ քաղաքական դիակի մասին չխոսենք , այլ շնորհավորենք մեր ամբողջ ժողովրդին ու առաջին հերթին մեր հաղթանակները կերտած նվիրյալներին: Մեր հաղթանակները ոչ մեկը մեզնից չի կարող խլել»,- այսօր մայիսյան Եռատոնի առիթով Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձին, որտեղ որեւէ անդրադարձ չկար Շուշիի ազատագրմանը:
«Այդ տոները մերն են, մեր հիշողության ու մեր ինքնության մեջ դաջված են, շարունակելու ենք ապրել այդ հաղթանակների գիտակցությամբ եւ գնալու ենք դեպի մեր նոր հաղթանակներ: Մեր ժողովուրդը պետք է թոթափի ընկճախտը, որը բերել են այսօրվա իշխանավորներն ու նրանց տերերը: Մենք այն ազգն ենք, որն ընդունակ է համախմբվելու, տքնելու, աշխատելու եւ հաղթելու: Պետք է ապրենք նոր հաղթանակների գիտակցությամբ: Համոզված եմ, որ եռատոնը կդառնա քառատոն, կբացենք նոր հաղթանակների էջը»:
Չալաբյանն անդրադարձավ նաեւ նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ «հունից դուրս գալու» իրավիճակին. «Կարծում եմ՝ մոտենում է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ եւ պատասխան է տալու իր գործած բոլոր հանցանքների համար: Այն, ինչ տեսնում ենք՝ դրա հետ կապված տագնապի դրսեւորումներն են: Այդ տագնապի դրսեւորումները ուժգնանալու են: Ամեն անգամ, երբ տեսնեք նրան Ազգային ժողովի ամբիոնին կամ այլ տեղերում, տեսնելու եք ավելի հիստերիկ, անհեթեթ դրսեւորումներ,մի՛ զարմացեք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ