Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում, Շուշիի «անկման» և Արցախյան առաջին պատերազմի հետ կապված, երկու շատ տարածված հանրային պատմույթ կա. Արտյոմ Տոնոյան

Մայիս 09,2025 13:42

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Շուշի 1992

Ադրբեջանում, Շուշիի «անկման» և ընդհանրապես Արցախյան առաջին պատերազմի հետ կապված, կա երկու շատ տարածված հանրային պատմույթ (մեգանարատիվ), որոնց տարածումը խրախուսվել է և համակարգային բնույթ ստացել Ալիևների իշխանության օրոք։

Առաջինն այն է, որ ադրբեջանցիները պարտվել են ոչ թե հայկական բանակին, այլ ռուսներին։

Երկրորդն այն է, որ հայկական բանակը ոչ թե նվաճել է Շուշին, այլ դա «վաճառվել է հայերին դավաճանների կողմից»։

2019թ. Իլհամ Ալիևի ունեցած ելույթներից մեկի հետևյալ հատվածում, որտեղ նա խոսում է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի մասին, նույնպես կա վերևում նշված պատումը.

«Հետահայաց նայե՛ք և տեսե՛ք, թե ովքեր էին նախարարներն այդ օրերին։ Պաշտպանության նախարարը մաթեմատիկայի ուսուցիչ էր։ Անգրագետ, դեմագոգ և փողոցային։ Ի՞նչ է արել նա՝ հիշելու արժանի։ Ոչինչ, բացի նրանից, որ Շուշին վաճառել է հայերին։

Նա առաջինն է լքել Շուշին։ Ավելին, սեփական բերանով ասել էր, որ եթե Շուշին ընկնի, ինքս ինձ գլխից կկրակեմ։ Բայց չարեց ու հիմա էլ շարունակում է քարշ գալ փողոցներում ու հրապարակներում։ Այնպես է իրեն պահում, կարծես թե ոչ ոք չգիտի, թե ինչ անցյալ ունի։

Կարո՞ղ էր դրա նմանը լինել պաշտպանության նախարար։ Կարո՞ղ էր դրա նմանը պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ Այդ ես եմ, որ ներում եմ շնորհել նրան 2004 թվականին։

Նա լրիվ հիմնավոր դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Շուշին վաճառածին հենց այդ պատիժն էր պետք։ Հենց դրա պատճառով են մեր հողերը բռնազավթվել։ Ես մարդասիրություն ցուցաբերեցի ու նրան ներում շնորհեցի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031