Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն

Մայիս 09,2025 13:50

«Ազատություն». Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031