Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Հայաստանը, ի դեմս այս իշխանությունների, կամ սեղանի տակ է, կամ սեղանի վրա. Մետաքսե Հակոբյան

Մայիս 09,2025 16:08

«Պետության եւ պետականության փլուզման ճանապարհին ենք, որովհետեւ, երբ ասում ենք պետություն, պետականություն, իշխանությունը, ցանկացած քաղաքացի պատկերացնում է միջազգային հարաբերություններ, արտաքին քաղաքականություն: Մեր պարագայում նաեւ բանակցային գործընթաց: Այսօր ականատեսն ենք, որ որեւէ արտաքին քաղաքական կուրս կարծես թե չունի Հայաստանն այս իշխանություններով: Չկա բանակցային գործընթաց: Նույնիսկ, եթե բանակցային գործընթաց էլ կա, ապա Հայաստանն, ի դեմս այս իշխանությունների, կամ սեղանի տակ է, կամ սեղանի վրա, համենայնդեպս այդ սեղանի շուրջ չէ: Մենք դա տեսնում ենք»,- այսօր մայիսյան Եռատոնի առիթով Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ արտաքին քաղաքականության, բանակցային գործընթացի բացն այս իշխանությունները լրացնում են ազգային արժեքները կոտրող կրթական արշավներով. «Ազգային արժեքները կոտրող ինչ-որ կրթությունը նորաձեւ է, չգիտեմ ինչ որ հիմարություններով՝ հեծանիվ քշելով, ասֆալտի մասին խոսելով: Ներքին ինչ-որ գործընթացների մասին, որը ցանկացած նորմալ երկրում կատարվում է ու դրա մասին որեւէ մեկը վարչապետի մակարդակով չի խոսում: Ես ձեզ վստահեցնում եմ՝ մեր պետությունը, պետականությունը վտանգված է հիմա, երբ չկա Արցախի հանրապետություն: Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը փորձում էր իր ուրույն տեղը գրավել հենց Արցախի շուրջ բանակցային գործընթացն իրականացնելով: 2018-ին արդեն տեսնում էինք մոտալուտ հանգրվանը, երբ պետք է արդարություն հաստատվեր, որը պետք է ընդունելի լիներ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների համար»:

Անդրադառնալով Արցախի նախագահի ինստիտուտին՝ պատգամավորը վստահեցրեց. «Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել: Հենց ժամանակը մոտենա, մենք հայտարարություն ենք տարածելու»:

Հարցին, թե ինչ գործառույթ է այս պահին իրականացնում նախագահի ինստիտուտը, պատգամավորը պատասխանեց.

«Գործառույթները շատ դեպքերում տեսանելի չեն, որովհետեւ մեր ցանկացած գործողություն պարտավորություն ունի նախ թույլ չտալ փակել Արցախի հարցը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Երկրորդ՝ արցախցիների իրավունքների իրացման հետեւից գնալն է, որը անում են պետական ինստիտուտները, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը: Մեր բոլոր գործողությունները միգուցե երբեմն համեստ, միգուցե երբեմն հասարակության համար անհասկանալի, բխում են ՀՀ անվտանգությունից: Մեզ համար որեւէ տարբերություն չկա Հայաստան, Արցախ, ի տարբերություն այս իշխանությունների, որ անընդհատ շահարկում են այդ հարցը: Մեզ համար երկու հայկական պետությունները կարեւորագույն, գերագույն արժեք են: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ արցախցիների իրավունքների հարցը չմարի միջազգային հարթակներում առ այն պահը, երբ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031