Լրահոս
Օրվա լրահոսը

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ, իսկ գործը՝ արժանապատվություն. Սուրեն Պապիկյան

Մայիս 09,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տելեգրամյան գրառումը

Վետերան պապս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր կբոլորեր իր 100 տարին։

Նա մեզ համար ոչ միայն ընտանիքի ավագն էր, այլև մի մարդ, ում կյանքի ուղին կարևոր օրինակ է եղել՝ արժանապատվության, պարտքի զգացման և համեստության։ Նրա խիզախությունն ու մարդասիրությունը փոխանցվել են մեզ՝ որպես ուղեցույց և ուժի աղբյուր։

Պապիկս մասնակցել է 2-րդ համաշխարհային մեծ պատերազմին։ Այդ մասին խոսում էր շատ քիչ, դիպվածաբար, բայց մենք գիտեինք, որ նրա ուսերին ծանր ժամանակներ էին եղել. հարազատ եղբայրներ և ընկերներ էր կորցրել, կոմայի մեջ եղել:

Պատերազմից հետո նա ընտրել է խաղաղ կյանքով ապրելու՝ ընտանիք ստեղծելու, աշխատելու, մեզ կրթելու ուղին։ Պատերազմը նրա կյանքի մի կարևոր փուլն էր, բայց նրա մասին մեր հիշողությունները կապված են խաղաղության տարիների հետ՝ նրա խնամքով պահված այգին, հանգիստ ձայնով տված խորհուրդները, աննկատ օգնությունը։

Ամեն անգամ, երբ մենք հավաքվում էինք շուրջը, նրա մեջ կար մի զորություն, որ գալիս էր ոչ միայն սրտից, այլ նաև պատերազմով կոփված հոգուց։ Նրա ներկայությունը մեզ համար ուժ էր, հպարտություն, ապահովություն և, պարզապես՝ թոռնիկ լինելու զգացում: Հիշում ենք նրան՝ պարզ, աշխատասեր, համեստ ու բարի։

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ, իսկ գործը՝ արժանապատվություն։

Պապս դարձավ հավերժական սիրո ապացույցը՝ իր վերջին շնչով միանալով տատիկիս հենց նրա մահվան 14-րդ տարելիցի օրը։

Այսօր՝ նրա հարյուրամյակին, խորապես զգում եմ նրա բացակայությունը, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ ճակատագրին, որ կրում եմ նրա արյունը և անունը, արժեքներն ու հիշողությունը։

Հավերժ հիշատակ քեզ, պապի ջան: Հիշում ենք և կարոտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ոչ մի բան չես սովորել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031