Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետաքրքիր է ստացվում՝ այս կամ այն կարգավիճակով Հայաստանին ՌԴ-ի տանիքի տակ տեսնել ցանկացողները չեն դադարում տարբեր առիթներով, մեղմ ասած, քննադատել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի բարի խոսք չգտնելով Մոսկվա իր այցը գնահատելու համար։
Իսկ Կրեմլի ազդեցությունը նվազեցնելու կողմնակիցները, հակառակը, փորձում են բացատրություններ, անգամ արդարացումներ մոգոնել վարչապետի այս քայլի… Չկա արդարացում, հայեր, եթե ուզածներդ հավերժ Ռուսաստանի հետ «դաշինքում» լինելը չէ։ Եթե դա չէ երկրի ապագայի ձեր տեսլականը, ուրեմն Կարմիր հրապարակում այսօր գտնվելը ունի միայն բացասական կողմեր։
Տվյալ պարագայում «բալանսավորում» հասկացության օգտագործումը դառը ժպիտից բացի այլ արձագանք չի կարող առաջացնել։ Շատ արագ կհամոզվենք դրանում…»:
Կարդացեք նաև