«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով» նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։
Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ տարում պետք է կառուցվեին Վեդու, Կապսի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Քասախի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Արթիկի, Խնձորեսկի, Լիճքի ջրամբարները։
Օրերս շահագործման հանձնվեց Վեդու ջրամբարը, որը կառուցվել է Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Կարդացեք նաև
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հարցումով փորձել է պարզել, թե ի՞նչ փուլում են մյուս 16 ջրամբարների նախագծման կամ շինարարության աշխատանքները 2026 թ․ ապրիլի դրությամբ, այսինքն՝ ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ։
Այսպես, ըստ նախարարությունից ստացված պատասխանի՝ 16 ջրամբարից 5-ի՝ Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարների նախագծման աշխատանքներն ավարտված են․ փաստաթղթերը փորձաքննության փուլում են, իսկ շինարարությունը կմեկնարկի միայն դրա ավարտից հետո։
Այսպիսով, կառավարության ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ, նախատեսված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է հանձնվել շահագործման, ևս մեկի շինարարությունն ընթացքի մեջ է։ Մյուս 15-ից 6-ը նախագծման փուլում են, իսկ 9-ի ճակատագիրն անհայտ է։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»