Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի․ «Ժողովուրդ»

Մայիս 10,2025 10:20

2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։

Տեղեկացնենք, որ առաջին զորակոչի (2019–2021) 25 ֆուտբոլիստներից միայն 6-ն են այժմ խաղում Բարձրագույն խմբի հիմնական կազմերում։ Մնացածը կա՛մ ավարտել են կարիերան, կա՛մ պահեստում են, կա՛մ երկրորդ թիմերում՝ առանց առաջընթաց գրանցելու։

ԲԿՄԱ թիմում, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականների, «ամենատաղանդավորներն» են, սակայն տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունը վերջին հորիզոններն է գրավում։ Մինչև 21 տարեկանների հավաքականը (U21)՝ կազմված հիմնականում ԲԿՄԱ-ից ազատված ֆուտբոլիստներից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության երեք որակավորման փուլերում (2021, 2023, 2025) զբաղեցրել է վերջին տեղը՝ 26 խաղում միայն 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 23 պարտություն ապահովելով։

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով՝ հավաքականը 49-րդ տեղում է՝ Գիբրալթարի, Անդորրայի և Սան Մարինոյի մակարդակով։ Իսկ Մ19 հավաքականը պարտվում է բոլոր խաղերում՝ ներառյալ ամենաթույլ թիմերին։

Ֆուտբոլիստներին փաստացի բանակից ազատելու (նրանք ծառայում են արտոնյալ կարգավիճակով) ներկայիս համակարգը, որի պատասխանատուներն են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բացահայտ անարդյունավետ է և վնասակար։ Այն իրականում դարձել է ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031