Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին․ Հասմիկ Պապյանի բաց նամակը Ջուլիանա Գրիգորյանին

Մայիս 10,2025 12:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց նամակ երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին։

Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ քո զուգընկերն էր «հարևան» երկրի հայտնի տենորը։

Իհարկե խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։

Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի Օրը, ԿԱՐՈՂ ԷԻՐ ՄԵԶ ԽՆԱՅԵԼ…
Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ միասին առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին (44-օրյա պատերազմից առաջ) նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Իհարկե գերմանացիները նրան «դարձի բերեցին», և Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց «Օպերային պարահանդեսին»։

Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին։ Վստահ չեմ…

Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031