Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ