Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է․ Արամայիս Աղաբեկյան

Մայիս 10,2025 16:58 Share

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան ֆեյսբուքյան գրառումը

Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։
Պատճառաբանությունն այն է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։
Մեկ ամիս է անցել հանցագործության մասին հաղորդումից, որի հիմքով քրեական վարույթ կա, բայց քրեական հետապնդում՝ ոչ։

Համեմատության համար նշեմ Ղարիբ Բաբայանի դեպքը, ում հասարակության մեջ թշնամանք, խտրականություն և ատելություն տարածելու մեղադրանքով հրապարակումից երեք օր անց ձերբակալեցին, կալանք տալու նպատակով «տուրբո ռեժիմով» միջնորդություն ներկայացրեցին, և հետագայում դատական կարգով սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Ինչևէ, սա ինձ համար սպասելի էր։ Ինչպես խոստացել էի, սկսում եմ եղած նյութերի թարգմանությունը անգլերեն՝ դրանք ներկայացնելու ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումների նպատակով դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններին և դեսպանատներին։

Դիմում եմ իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք ունեն միջազգային կապեր՝ ինձ ուղղորդելու և թիրախային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս պահին աջակցում են այս գործը իրականություն դարձնելու հարցում։

Ես գնալու եմ մինչև վերջ և անպայման հաջողություն եմ գրանցելու՝ ի հեճուկս այն ամենի, ինչ հնարավոր է փորձեն կիրառել իմ դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031