Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանն արծաթե մեդալ է նվաճել Պան-Ամերիկայի առաջնությունում

Մայիս 10,2025 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Արսեն Ջուլֆալակյանը, որը 2024 թվականից հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո, Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում ընթացող Պան-Ամերիկյան երկրների առաջնությունում 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:

Արսենն այդպես ինքն իրեն հաճելի նվեր է մատուցել իր ծննդյան առթիվ՝ այդ տիտղոսին արժանանալով 38 տարեկանում: Սկսելով քառորդ եզրափակչից՝ անվանի ըմբիշը նախ 8:0 հաշվով պարտության է մատնել հոնդուրասցի մրցակցին, ապա կրկին «չոր»՝ 9:0 հաշվով առավելության է հասել Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ եւ միայն եզրափակիչ գոտեմարտում է համառ պայքարում 7:11 հաշվով զիջել ամերիկացի Կամալ Բեյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031