Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են. «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», – ասել է Ջեհյուն Բայրամովը:
Օրերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաև այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսի կապակցությամբ մայիսի 9-ի այցը Մոսկվա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում