Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ իշխանությունները և նրանց տեղի ներկայացուցիչները, չհամակերպվելով Գյումրիում իրենց պարտության հետ, չեն հանդարտվում, առիթը բաց չեն թողնում խառնակչություններ անելու, թշնամություն հրահրելու։
«Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում իշխանություն է կազմել երեք քաղաքական ուժերի աջակցությամբ, ես իմ հայտարարության տեքստում մանրամասն ներկայացրել եմ, չկա կարիքը դրա մասին հիմա նորից խոսելու, այդ ամենով պայմանավորված՝ կոնկրետ այսօր թիրախում Մարտուն Գրիգորյանն է՝ իր թիմով։
Վարդան Ղուկասյանին աջակցող երեք քաղաքական ուժերից ամենածանրը տարել են «Մեր քաղաքը» խմբակցության քայլը և հասկանալի է՝ դա ինչով է պայմանավորված, որովհետև այստեղ տեսել են ուժ, այստեղ տեսել են պոտենցիալ։
Երևի թե հաշվարկում են, որ իրենց խանգարող մարդը Գյումրի քաղաքում Մարտուն Գրիգորյանն է և դրանով պայմանվորված՝ ի՞նչ պիտի անեն, պիտի սկսեն ճնշումները։
Կարդացեք նաև
Ազգային ժողովի ընտրություններին էլ մեկ տարի է մնացել, այստեղ տեսել են պոտենցիալ, հասկանալի է, որ հարձակումը պիտի լինի Գրիգորյան Մարտունի վրա։
Խառնակչություններ, թշնամություն սերմանել էս թիմի հետ, էն մարդկանց հետ, բացի դրանից լուրջ ճնշում է սկսվել, այս պահի դրութամբ չեմ մանրամասնում, բայց աշխատանքից ազատում են թիմակիցներիս, բարեկամներիս, ընկերներիս։ Արդեն կան մի քանի հոգի անհիմն աշխատանքից ազատված մարդիկ, ովքեր կոնկրետ ասոցացվում են ինձ հետ։
Առաջիկայում սպասում եմ նոր պրոցեսների, որի արդյունքում հավաքական պատասխան կուտեն էս քայլերի համար, կստանան պատասխանը։
Հասկանալի է, չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցների, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» չուզող ժողովուրդը Գյումրիում ավելին է․ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 47 հազարից 17 հազարը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն չեն ուզել», -ասաց պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ