Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքի մայլի» ժողովրդին՝ 200 քանի հոգու, էդ խուժան, ստից գործերով Երևաններն են քարշ տվել, գիշերով  փողոցներում անօգնական թողել ու դեռ ինձ են ասում՝ ո՞նց ես Գյումրիում ման գալու»․ Մարտուն Գրիգորյան

Մայիս 11,2025 00:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք ունի իր հոր, որդու նկատմամբ հարուցած քրեական վարույթն ու, այսպես ասած, «տատիկների գործը»։

Պատգամավորը պատասխանեց․ «Դատարաններում է, գործընթացների մեջ է, սկզբում հումորի տվեցինք, թե մեր շիբինը ձեր շիբինին վնաս չէ, բայց արդյունքում տեսանք, որ մարդիկ շատ լուրջ տրամադրվել են այդ ուղղությամբ, ընդհուպ մինչև գործը Հակակոռուպցիոնից գնացել է դատարան։ Տեսնենք՝ ինչ են անելու, մինչև ուր են գնալու, տեսնենք էդ նույն շիբինի գործով մարդիկ դատվելու են, թե չեն դատվելու։ Բնականաբար, մենք պայքարում ենք, բայց իրենք էլ չմոռանան, որ գյումրեցիները սա չեն մոռանալու։

Էսպես մանր բաներով գյումրեցիների մոտ փորձել տրամադրություն ստեղծել, թե վայ, տեսեք Մարտուն Գրիգորյանը կաշառք է բաժնել, շիբին է բաժնել, և դրանով փորձել Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժնողի պիտակ կպցնել, փորձել դրանով վարկաբեկել․․․

Ու էն որ «Թուրքի մայլա», «Թուրքի մայլա» էին ասում, էդ «Թուրքի մայլի» ժողովրդին՝ 200 քանի հոգու, էս ստից, խուժան գործերով էդ մարդկանց վկա են դարձրել, ու էդ մարդկանց Երևանները պիտի քարշ տան ու էդ մարդկանց էդքան պիտի անհանգստացնեն, ինչ է թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալու, ու էդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների ցուցակում։ Ու դրա համար պիտի էդ մարդկանց ճնշեն ու անհանգստացնեն, էդ «Թուրքի մայլի», որը նույն  Արցախ թաղամասն է, էդ նույն Արցախ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը,  իրենց պատասխանը տալու են։

Էդ մարդկանց էդքան անհանգստություն պատճառել, էդքան նեղություն տալ, էդքան լուրջ, պատկառելի ճանապարհ անցած մարդկանց՝ ընտանիքներով տանել Երևանները, Հակակոռուպցիոն կոմիտեների դեմը կանգնեցնել, գիշերով տարիքով մարդկանց հանել փողոց, ուղղակի բաց թողնել փողոցում՝ գիշերով, անօգնական, առանց գումարի․․․ Ու վերջում ինձ են ասում, ո՞նց ես Գյումրիում ման գալու»։

Մարտուն Գրիգորյանն ասաց, որ այս ամենի մեղավորը ՔՊ-ն է։ Այս կուսակցության Գյումրիի ներկայացուցիչներին էլ հիշեցրեց, որ վաղը մյուս օր այս իշխանությունը չի լինելու, բայց այս քաղաքում շարունակելու են իրար հետ ապրել։

«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էլ գնացել է, Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ, համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ կգնա, մենք այս քաղաքում եղել ենք, կանք ու կմնանք, շարունակելու ենք հետ ենք ապրել։

Ես կուզենայի, որ բոլորս միասին այս քաղաքում՝ անկախ իշխանությունից, անկախ՝ որս որ տեղում ենք, որ ժամանակում․ մեկը իշխանություն է, օգտվում է իշխանության բոլոր լծակներից՝ իրավական, ուժային կառույցների հետև թաքնվելով,  լուրջ դեմք խաղալով, ընդդիմադիր կարգավիճակ ունենալով ու ճնշումներն իր վրա զգալով՝ այնուամենայնիվ ժամանակներն ու տեղերը սովորություն ունեն փոխվելու։

Մենք այս քաղաքում ո՛չ իշխանություններով են եղել,  ո՛չ  իշխանության հնարավորության շնորհիվ ենք քաղաքում հարգանքն ու պատիվը, անցած ճանապարհը ձեռք բերել, ոչ էլ հետայսու դրանով ենք առաջ գնալու, բայց մյուսները պիտի հասկանան, որ էդ ամենը ժամանակավոր է, պիտի կարողանաս՝ որպես քաղաքի տղա, քաղաքի մարդ ապրես»,- ասաց  մեր զրուցակիցը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031