Հայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական առավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով: Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների: Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն իշխանությունը, որը նրանց մեջ ինչ-որ հարազատություն, սրտամոտ ինչ-որ գիծ է տեսնում:
«Ֆեյք» խմբերն ապահովված են կայուն աշխատավարձով, հարմարավետ աշխատատեղով, տեխնիկական հագեցվածությամբ եւ այլ միջոցներով: Նրանց թիվը հանրապետությունում մի քանի հազարի է հասնում, ամեն խումբ բաժանված է ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրն ունի շաբաթական աշխատանքի որոշակի ծավալ եւ հաշվետու է տվյալ խմբի ամենագլխավորին՝ հազարապետին: Իր հերթին՝ հազարապետն ամսվա կտրվածքով հաշիվ է տալիս իշխանական բուրգին տիրապետող անձի պաշտոնական լիազորին, որը կարող է լինել, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ մամլո խոսնակը: Նա էլ համակարգում է ստերի ու կեղծիքների ֆաբրիկայի «աշխատանքը» պետական բարձր մակարդակում:
Օրվա «ֆեյք լուրերի» թեմատիկան՝ պահի արդիականությանը համահունչ, որոշում եւ շրջանառության մեջ է դնում հազարապետը: Շարքային «ֆեյքիկների» պարտքը վերջինիս գրառմանը ներդաշնակ արձագանքելն է, գրառման թիրախին հնարավորինս գռեհիկ, նվաստացուցիչ բառամթերքով անդրադառնալը՝ ամեն մեկն իր անբարոյականության ու փչացածության չափով՝ ինչպես ասում են: Ընտրված թիրախները «ֆեյքիկների» թունոտ խայթոցներից պրծում չունեն, ովքեր էլ որ լինեն՝ հարգված բժիշկ-պրոֆեսոր, հերոսածին մայր, աշխարհահռչակ մարզիկ, երգիչ, թե գիտնական: Կայպանեն մինչեւ վերջ, մարդու պատիվն ու անունը հողին կհավասարեցնեն: Բայց իրենց վարձատրությունը դրանից միայն կավելանա:
Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու, դրանց միջոցով ազգն իրար դեմ թշնամացնելու, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը թուլացնելու եւ նման թանկ գնով ընդամենն իր ապաշնորհ, ազգուրաց իշխանության դիրքերն ամրացնելու նպատակով: Ահա մի պարզ օրինակ՝ ցույց տալու համար, թե որքան է Կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, կարեւորում իր «ֆեյքերի ֆաբրիկան», հանուն որի՝ պատրաստ է բարձրաստիճան պետական ծառայողի (Հանրային խորհրդի նախագահի) հաստիքը կրճատել, մարդուն ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նրան ավելի գայթակղիչ պայմաններով աշխատանք առաջարկել վերը հիշատակված «ֆեյքերի ֆաբրիկայում»՝ որպես քարոզիչ ու հազարապետ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում