Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն ԺԴ Քահանայապետ․ Ես նոյնպէս կը դիմեմ աշխարհի առաջնորդներուն՝ կրկնելով միշտ արդիական կոչը. «Այլևս ոչ երբեք պատերազմ»․ Vatican News

Մայիս 11,2025 15:37

Կիրակի 11 Մայիս 2025-ի կէսօրին, Լեւոն ԺԴ Քահանայապետը, Սուրբ Պետրոս պազիլիքայի կեդրոնական պատշգամէն արտասանեց «Ուրախ Լեր Թագուհի» Մարեմեան աղօթքը, զոր անակնկալ կերպով կատարեց երգեցողութեամբ, Սուրբ Պետրոս հրապարակին վրայ համախմբուած տասնեակ հազարաւոր ուխտաւորներու մասնակցութեամբ։ Աղօթքի աւարտին Ան իր խօսքը ուղղելով բոլոր ներկաներուն նախ յիշեց Համաշխարհային Բ Պատերազմի ողբերգութիւնը, որ ըսաւ Ան «վերջ կը գտնէր 80 տարիներ առաջ, 8 մայիսին, աւելի քան 60 հազար զոհ պատճառելէն ետքը»։

«Այլևս ոչ երբեք պատերազմ»

«Այսօրուայ ողբերգական իրականութեան մէջ՝ մաս-մաս Երրորդ համաշխարհային պատերազմի, ինչպէս բազմիցս նշած էր Ֆրանչիսկոս Պապը, ես նոյնպէս կը դիմեմ աշխարհի առաջնորդներուն՝ կրկնելով միշտ արդիական կոչը. «Այլևս ոչ երբեք պատերազմ» յարեց հուսկ Նորին Սրբութիւնը՝ նշելով, որ իր սրտին մէջ կը կրէ սիրեցեալ ուքրանացի ժողովուրդին տառապանքը, այս ուղղութեամբ կոչ ուղղելով, որ ամէն ջանք կատարուի, որպէսզի շուտով հասանելի ըլլայ «իսկական, արդար ու մնայուն խաղաղութիւն մը»։

Ան հուսկ կոչ ուղղեց որ ազատ արձակուին բոլոր բանտարկեալները ու մանուկները կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներուն մօտ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031