ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցիալական ցանցում
Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում կրակի դադարեցման համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, այլ ցանկանում է հանդիպել հինգշաբթի օրը՝ Թուրքիայում, որպեսզի բանակցեն արյունահեղության հնարավոր դադարեցման շուրջ։
Ուկրաինան պետք է համաձայնվի դրան ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Նրանք գոնե կկարողանան որոշել, թե հնարավո՞ր է համաձայնագիր կնքել, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան, թե ինչ վիճակում է ամեն ինչ և կկարողանան համապատասխանաբար գործել։ Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան կհամաձայնվի Պուտինի հետ, ով չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը նշելով, որը չէր կարող նվաճվել (նույնիսկ մոտիկից) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՔ ՀԻՄԱ։