«Հայաքվե». Անկախ նրանից, որ իշխող վարչախումբը հայ ժողովրդին տարել է պարտության՝ Ալիևին հանձնելով հաղթանակի արդյունք Արցախը, այդ թվում` ահռելի ջանքերի գնով ազատագրված Շուշին, միևնույն է՝ մայիսը մեզ համար Եռատոնի ամիս է. Եռատոնը շարունակվելու է։
Մենք ապրելու ենք՝ ունենալով վստահություն, որ վաղ թե ուշ լինելու ենք Շուշիում:
Վարչախմբի նպատակն է Հայաստանը վերածել թուրանական աշխարհի սպասարկման կենտրոնի: Հենց նման զարգացումների ֆոնին է, որ հայ ժողովրդի համար հաղթական տոներն առավել կարևոր են դառնում, քանի որ բոլոր ազգերը ձևավորվել են պատմական հաղթանակների հիշողությամբ։
Պատահական չէ, որ վարչախումբը ցանկանում է հաղթանակների ժամանակաշրջանն ավարտին հասցնել, որովհետև նպատակ ունի ոչնչացնելու հայի ինքնությունը: Բայց մենք դա թույլ չե´նք տալու…