Լրահոս
Օրվա լրահոսը

«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին․ ինչո՞ւ 4,5 տարի անց գործը բացահայտված չէ»․ Հասմիկ Հակոբյանը՝ ՔԿ ղեկավարին

Մայիս 12,2025 12:29

«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին եւ չսպանեցին նրա համար, քանի որ մտածեցին՝ արդեն սպանել են»,-այսօր խորհրդարանում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Դեպքից անցել է 4,5 տարի եւ ՔՊ-ական պատգամավորի համար անհասկանալի է՝ ո՞նց կարող է հանցագործությունը բացահայտված չլինել, երբ դեպքը եղել է ուղիղ եթերում, բոլորը նույնականացված են։

Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ երբ ինքը զբաղեցնում էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարչության պետի պաշտոնը, իսկ այդ գործը այդ վարչության տիրույթում էր, մի քանի ամիսների ընթացքում վարույթը՝ մի քանի տասնյակ մարդկանց վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ասաց՝ մեղադրական դատավճիռներ կան, մեկ կալանավորված անձ էլ կա։ Ներկայումս դատարանում վարույթն ի՞նչ ընթացքի մեջ է՝ ՔԿ ղեկավարը չգիտի։

Բայց վստահեցնում է՝ ՔԿ-ում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031