ՀՀ զինված ուժերում 2024 թվականին արձանագրվել է մահվան ելքով 34 դեպք՝ 40 անձի վերաբերյալ․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը։ Նա ներկայացնում էր իր ղեկավարած կառույցի 2024 թվականի, հաշվետվությունը։
ՔԿ ղեկավարը նաեւ ասաց, որ 2023 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվել է 36 դեպք՝ 59 անձանց վերաբերյալ։ 2024 թվականին արձանագրված դեպքերով նախաձեռնվել է 39 քրեական վարույթ, որոնցից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը՝ 7 անձի ինքնասպանության, 3-ը՝ հակառակորդի կողմից 4 անձի սպանության, 7-ը՝ 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոցների շահագործման կամ կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 7-ը՝ 7 անձի հիվանդության դեպքեր են։
Մահացածներից 4-ը սպա է եղել, 12-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 1-ը՝ պահեստազորային, 6-ը՝ աշխարհազորային, 10-ը՝ քաղաքացիական անձինք։
Հարուցված քրեական վարույթներից 12-ը կարճվել է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ