«Փաստինֆո». 2-ամյա Տիգրանի կորելու մասին տեղեկությունը, ցավոք, շահարկվում է տարբեր անձանց կողմից. ավելին՝ կան մարդիկ, որոնք առանց հիմքերի երեխայի առեւանգման իմիտացիա են ստեղծում։
Վերջին օրերին փոքրիկի հայրը ստացել է բազմաթիվ տարօրինակ հեռախոսազանգեր, այդ թվում՝ կեղծ զանգեր նրա հնարավոր գտնվելու վայրի մասին։
Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»- ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ երեխայի որոնողական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փոքրիկը կորած է համարվում մայիսի 4-ին։ Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները դիտարկում են թե դժբախտ պատահարի տարբեր վարկածները, թե հանցավոր դրսեւորումները, նաեւ՝ առեւանգումը։
Որոնողական աշխատանքներն իրականացվում են թե գետում, թե ցամաքում։